Ախտորոշում
Արյան մեջ սպիտակուցի մակարդակի բարձրացում. nairimed.com
Սպիտակուցի քանակն արյան մեջ սպիտակուցային փոխանակության կարևոր ցուցանիշ է: Եթե սպիտակուցի քանակը բարձր է, անհրաժեշտ են համակարգային հետազոտություններ:
Պատճառները
Սպիտակուցի մեծ քանակն արյան մեջ օրգանիզմում ախտաբանական վիճակի արդյունք է, օրինակ, մանրէածին վարակ, աուտոիմուն հիվանդություն և այլն:
Տեսակները
Բացարձակ հիպերպրոտեինեմիա առաջանում է բորբոքային բնույթի քրոնիկ հիվանդության զարգացման ժամանակ: Այս դեպքում ընդհանուր սպիտակուցը չի գերազանցում 90 գ/լ-ը: Սպիտակուցն ավելանում է գամմա-գլոբուլինների քանակի ավելացման հաշվին և կարող է լինել հետևյալ հիվանդությունների ժամանակ.
- սարկոիդոզ` ակտիվ փուլում,
- աուտոիմուն բնույթի հեպատիտ,
- տուբերկուլոզ,
- բորոտություն, սեպսիս, սիֆիլիս, մալարիա և այլն,
- երկաթդեֆիցիտային սակավարյունություն, որն ի հայտ է գալիս այդ էլեմենտի յուրացման խանգարման կամ օրգանիզմ քիչ քանակի ներմուծման հետևանքով:
Հարաբերական հիպոպրոտեինեմիա ի հայտ է գալիս ուժեղ ջրազրկման կամ հեղուկների նկատելի կորստի դեպքում: Դիտվում է հեմատոկրիտի մակարդակի բարձրացում, ինչը հաճախ արտահայտվում է ծարավի զգացողության խանգարման ժամանակ:
Այս վիճակի պատճառներ կարող են լինել.
- գլխի վնասվածքը` գլխուղեղի վնասումով, և, առաջին հերթին՝ հիպոթալամուսի,
- թունավորումը կամ մարսողության այլ խանգարումները, որոնք ուղեկցվում են փսխումով, դիարեայով, հեղուկների նկատելի կորստով,
- ուժեղ և երկարատև արյունահոսությունը,
- արտահայտված քրտնարտադրությունը, օրինակ, ուժեղ գերտաքացման կամ բարձր ջերմության ժամանակ,
- սուր երիկամային անբավարարությունը, երբ հիվանդությունը պոլիուրիկ փուլում է:
Շատ հիվանդությունների դեպքում սպիտակուցի բարձր քանակ լինում է ո՛չ միայն այրան մեջ, այլ նաև` մեզում և ողնուղեղային հեղուկում, ինչը կարևոր ախտորոշիչ նշանակություն ունի:
Ախտանշաններ
Ընդհանուր սպիտակուցի քանակի բարձրացումը չունի առանձնահատուկ ախտանշաններ, բայց միշտ օրգանիզմում առկա ախտաբնական վիճակի արտահայտություն է:
Ախտորոշում
Սպիտակուցի մեծ քանակը բացահայտվում է արյան հետազոտությամբ, իսկ առկա հիվանդությունը պարզել հնարավոր է միայն համապատասխան մասնագետի հետ խորհրդատվության և հետազոտությունների արդյունքում:
Երբեմն սպիտակուցի մեծ քանակը կարող է կեղծ լինել՝ արյունը ոչ ճիշտ վերցնելու պատճառով: Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ ևս սպիտակուցի քանակը կարող է մինչև 10 տոկոս բարձրանալ: Նույնը դիտվում է նաև մարմնի հորիզոնական դիրքն ուղղահայացի փոխելիս:
Բարձր С ռեակտիվ սպիտակուցը (СРБ) գերիշխող է, որն ակտիվացնում է իմունային համակարգը՝ հյուսվածքներում, օրգանների կամ համակարգերի վնասման ժամանակ: Երբ վարակը թափանցում է օրգանիզմ, С ռեակտիվ սպիտակուցի մակարդակն աճում է մի քանի տասնյակ անգամ: Նորմայում այն 5 մգ/լ է, իսկ վիրուսային հիվանդության դեպքում կարող է կտրուկ բարձրանալ մինչև 100 և ավելի մգ/լ:
Բուժումը
Բուժումն ուղղված է պատճառի վերացմանը, այսինքն, այն հիվանդության դեմ, որի արդյունքում առաջացել է արյան մեջ սպիտակուցի բարձրացում:
31.05.2022 Կարդացեք նաև
05.02.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ